ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացավ

Բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացավ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Վրաստանից Բագրտաշենի անցակետ Է կամավոր ներկայացել 33-ամյա Սերյոժա Գ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 176 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Սերյոժա Գ.-ն բերման է ենթարկվել Բաղրամյանի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Նա կալանավորված է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: