Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
08.10.2014 12:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ն, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: