Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
22.11.2014 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՀՀ ԱՆ ՔԿ այլընտրանքային պատիժների բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 12.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Գևորգ Զ.-ն, որը նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սահմանված պատիժը կրելուց խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: