ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը կամովին ժամանեց Հայաստան

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին ՀՀ է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին ներկայացվել 1958 թ. ծնված Ռոբերտ Ն.-ն, որը 2013 թ. հուլիսի 9-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: