Հետախուզվողը Հայաստան ժամանեց Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով
23.10.2014 12:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1967 թ. ծնված Արշակ Շ.-ն, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: