Հետախուզվողը Հայաստան վերադարձավ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով
09.12.2013 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 05.30-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Էդգար Ղ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: