1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց   Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով
2012 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 325 հոգվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ: Նրա նկատմամբ նաև Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում էր հայտարարվել:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին, և Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ ամիսներ անց Ասլան Հասանյանը ձերբակալվեց Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից  Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան:
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ