Հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
25.06.2013 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ Արմավիր գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Լաերտ Շ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Լաերտ Շ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: