Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկություն
14.09.2013 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Մ. Խորենացու փողոցի թիվ 43 հասցեում գտնվող տոնավաճառի դիմացից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վահան Մ.-ին, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Վահան Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: