Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Մայիսի 22-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Համլետ Գ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):
Համլետ Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: