Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
25.07.2015 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ն, որը հունիսի 8-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: