Հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում
21.08.2013 13:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 09.50-ին, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արման Մ.-ն, որը ս/թ օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: