Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
01.12.2014 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, որը նոյեմբերի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: