ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի, Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 15-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Էդգար Է.-ն, որը փետրվարի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: