Հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում
03.05.2021 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի և Սևանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Սևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման է ենթարկվել 43-ամյա Արման Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: