Հետախուզվողը հայտնաբերվեց Արգավանդ գյուղում
27.10.2022 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 26-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 49-ամյա Արմեն Վ.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: