ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում

Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և Շենգավիթիր բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արսեն Ղ.-ն, որը մարտի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: