ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 11-ին ժամը 12.30-ին ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդնավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո, գծային բաժին է բերման ենթարկվել 33-ամյա Ռոման Մ.-ն, որը օգոստոսի 21-ից Միջազգային մակարդակով հետախուզվում էր Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից՝ այդ երկրի քրեական օրօրենսգրքի 237, 238.2, 241 /գողություն/ հոդվածնեի մեղադրանքով:
Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Ռոման Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Ռոման Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՁՊՎ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: