ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը Մոսկվայից կամավոր վերադարձել է Հայաստան

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքից կամավոր ՀՀ է վերադարձել և սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվել 1951 թ. ծնված Գագիկ Ղ.-ն, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: