Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
12.01.2021 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին բաժին է ներկայացել 57-ամյա Ոսկան Ս.-ն, որը 2019 թ. մայիսի 16-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Յամալո-Նենեցական ինքնավար մարզի Սալեխարդ քաղաքի ՆԳ բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322.3-րդ հոդվածի (ՌԴ-ում գտնվելու ժամանակ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի շինծու գրանցումը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: