Հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին նախաքննական մարմնին է ներկայացել 36-ամյա Հրայր Բ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) և 38-188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրությանը հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
