Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին Մասիսի քննչական բաժին է ներկայացել 32-ամյա Արարատ Ա.-ն, որը օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախությանը հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը` ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					