Հետախուզվողը ներկայացավ Մարտունու բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
19.03.2021 13:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 17-ին բաժին է ներկայացել 39-ամյա Սամվել Փ.-ն, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՌԴ Ուֆա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: