Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
09.09.2013 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 16.20-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վիտալի Պ.-ն, որը ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով, այն է` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: