Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմնին
23.12.2020 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 2019 թ. մայիսից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա Աղասի Հ.-ն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: