Հետախուզվողը վերադարձավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին, ժամը 04.40-ին, Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով վերադառնալուց հետո բաժին է ներկայացել 27-ամյա Մուշեղ Կ.-ն, որը 2020 թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախությունը) և 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ անձի երաշխավորություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: