Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և տեղափոխվեց ոստիկանություն
27.10.2021 12:08
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 26-ին Օդեսա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արտակ Պ.-ն, որը 2019 թ. փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ (Շորթումը) և 205-րդ (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: