Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
30.09.2021 11:27
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 29-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արաբկիրի բաժին է ներկայացել 48-ամյա Արմեն Ա.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 2-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: