Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
22.02.2021 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Ռադիկ Ռ.-ն, որը փետրվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռադիկ Ռ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: