Հետախուզվողը ներկայացել է կամավոր
01.02.2017 13:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Արաքս Դ.-ն, որը 2016թ. հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի (կաշառք ստանալուն հանցակցելը) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: