Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում
 
                                            ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 31-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 53-ամյա Ռոբերտ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					