Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
01.04.2019 13:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին, ժամը 02.00-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Արտյոմ Մ.-ն, որը 2017թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 192 հոդվածի (անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: