Հետախուզվողը բերման ենթարկվեց Զվարթնոց գյուղից
Ոստիկանության Ապարանի բաժնի ք՚րեական հետախույզները, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների հետ համատեղ, հոկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ին, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղից ոստիկանության Ապարանի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Էդմոնդ Վ.-ին, որը հոկտեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: