Հետախուզվողը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ին «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխելու մասին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Մխիթար Գ.-ն նոյեմբերի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: