Հետախուզվողը՝ Սևանի թերակղզուց
05.09.2017 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին, Սևանի թերակղզուց բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Վարդան Ջ.-ն, որը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: