Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին
07.07.2023 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 21-ամյա Սամսոն Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: