Հետախուզվողը` Արցախի փողոցում
08.02.2018 13:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Արցախի փողոցից բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: