Հետախուզվողը հայտնաբերվեց Մերձավան գյուղում
10.02.2021 14:18
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքից բերման է ենթարկվել 28-ամյա Դավիթ Պ.-ն, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի
(Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)
մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: