Հետախուզվողը ներկայացավ կամավոր
11.01.2019 14:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 10.00-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 36-ամյա Հրանտ Մ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 2-րդ մասի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: