Հետախուզվողը հայտնաբերվեց համագործակցված միջոցառումների արդյունքում
13.01.2021 10:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Շերամի և Օգանովի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 37-ամյա Գրիգոր Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: