ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի «Յալ» կոչվող տարածքում հայտնաբերվել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հուսեին Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: