Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շենգավիթի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 53-ամյա Արթուր Շ.-ն, որը 2013թ. ապրիլի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ, 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ և 271 հոդվածի (թմրամիջոցներ գործածելը) 1-ին մասերի մեղադրանքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: