ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի անցակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի օպերատիվ ծառայողների հետ համատեղ մարտին 21-ին, ժամը 18.00-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Ռոմա Կ.-ին, որը 2018 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: