Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
22.09.2020 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 49-ամյա Լիդա Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: