Հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց Մասիսի բաժին
23.09.2019 13:21
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել, ապա ոստիկանության Մասիսի բաժին տեղափոխվել 44-ամյա Արշակ Բ.-ն, որը հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: