Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմին
23.12.2023 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայնից Մուշի բաժին է ներկայացվել 45-ամյա Միքայել Ա.-ն: Նա 2017 թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Միքայել Ա.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: