Մոլդովայի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության 41-ամյա քաղաքացի Ալեքսանդրու Զ.-ն, որը ապրիլի 23-ից հետախուզվում է Մոլդովայի Հանրապետության Բույուկան շրջանի ՆԳՆ-ի բաժնի կողմից՝ Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 191 հոդվածի (ուրիշի գույքի յուրացում) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: