Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
27.01.2021 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Լոռու մարզի Հագվի գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Գարիկ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գարիկ Ղ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: