Հետախուզվողը Բագրատաշենում ինքնակամ ներկայացել է ոստիկաններին
30.01.2017 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 28-ին ժամը 5.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում բաժնի ծառայողներին ինքնակամ ներկայացել է 1992 թ. ծնված Սարգիս Վ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: