Հետախուզվողը հայտնաբերվեց խորտկարանում
31.07.2015 13:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող խորտկարանից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Լիանա Մ.-ին, ով հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: